Բաժիններ՝

Կառավարությունը փոխհատուցում է Սիրիայի, Լիբանանի և Իրաքի հայերի ՀՀ անձնագրի պետտուտքը

ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ այն փո­խա­նա­կելու համար պետական տուրքի վճարումից ազա­տելու արդյունքում չգանձված պե­տա­կան տուրքի գումարը վճարողների փոխարեն ՀՀ պե­տա­կան բյուջե վճարելու նպատակով կառավարությունն Արտաքին գործերի նա­խարարությանը 2016 թվականի առաջին կի­սամ­­­յա­կում կհատկացնի 19 մլն 675 հազ. դրամ: Այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մայիսի 19-ի նիստի օրակարգում:

2016թ. 1-ին եռամսյակի ընթացքում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական 321 անձնագիր, սակայն պետական տուրք չի գանձվել: Ընդ որում, այդ անձնագրերը տրամադրվել են Դամասկոսում (129 գործ), Հալեպում (134 գործ), Լիբանանում (54 գործ),Բաղդադում (4 գործ) գտնվող ՀՀ դեսպանությունում` ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն և դիմել են առաջին անգամ ՀՀ անձնագիր ստանալու համար:

«ՀՀ կառավարությունն ամեն կերպ փորձում է աջակցել ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին և ՀՀ քաղաքացիներին, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս