Բագրատյանն ինքնաթիռում նստած ամաչում է
««Էյր ֆրանս», «Ավստրիական ավիաուղիներ» և «Ատլաս» ավիաընկերություններից բացի ոչ մի ավիաընկերության ինքնաթիռում հայերեն չեն հաղորդում, մինչդեռ, օրինակ, ղազախերեն և ղրղզեզերեն հաղորդում են: Այս մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Ըստ նրա` ՀՀ ավիացիայի վարչությունը պետք է զբաղվի այդ հարցով, քանի որ դրանով խստորեն արհամարհվում և ոտնահարվում է օդային օրենգիրքը օդային: «Ե´վ կառավարությունը, և´ Ավիացիայի վարչությունը պետք է շուտափույթ կարճ ժամկետում այս խնդիրը լուծեն, որպեսզի մենք մեր արտասահմանցի ընկերների հետ ինքնաթիռում նստած չամաչենք»,- ասաց Հ.Բագրատյանը: