Տականքություն. ՀՀ ՊՆ խոսնակը՝ հայ մարզիկի վրա ադրբեջանական հարձակման մասին. Armtimes.com
Չեմ բացառում, որ հայ մարզիկ Դավիթ Պետրոսյանի վրա հարձակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ նա 5 ադրբեջանական տանկ խոցած հայազգի զինվոր Մարատ Պետրոսյանի եղբայրն է: Անդրադառնալով մայիսի 13-ին Լվովում տեղի ունեցած սկանդալային միջադեպին՝ այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Բայց նաեւ չեմ ուզում հակառակ ծայրահեղության մեջ ընկնել եւ ասել, որ նրանք հատուկ փնտրել-գտել են Մարատի եղբորը, որ վնասեն: Եթե ուշադիր լինեք՝ կտեսնեք, որ էս ընթացքում ինչքան միջազգային ֆորմատի հանդիպում եղել է՝ սպորտային եւ այլն, ադրբեջանցիները միշտ էլ իրենց դեմքը ցույց են տվել այս կամ այն կերպ: Էդպիսի տականքություն կարող էին անել ցանկացած այլ հայ մարզիկի նկատմամբ»,- ընդգծել է Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Լվովում տեղի ունեցած Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ մենամարտի ժամանակ, երբ պարզ է դարձել, որ 70 կգ քաշային Դավիթ Պետրոսյանը հաղթում է ադրբեջանցի մրցակցին, վերջինիս կողմնակիցները մահակներով հենց ռինգում հարձակվել են հայ մարզիկի վրա:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: