Ջամալան հայերեն է երգում

«Եվրատեսիլ» երգի մրցույթում հաղթող ճանաչված երգչուհի՝ Ուկրաինան ներկայացնող Ջամալան երգում է նաև հայերեն:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2016» երգի մրցույթում այս տարի «1944» երգով հաղթած Ուկրաինայի ներկայացուցիչ ջազային և օպերային երգչուհի Ջամալան (իսկական անունը` Սուսաննա Ջամալադինովա) այս տարվա ապրիլին բացառիկ հարցազրույց էր տվել «168 ժամ» թերթին: Հիշեցնենք, որ նրա երգը պարունակում է հստակ ուղերձներ՝ ուղղված Ռուսաստանին: Երգչուհու մայրը հայ քրիստոնյա է, իսկ հայրը՝ մուսուլման թաթար: Հարցազրույցներից մեկում նա նշում է, որ իրենց ընտանիքում կրոնական անհանդուրժողականություն չկա, իսկ ինքը հարում է իսլամին:

https://www.youtube.com/watch?time_continue=1&v=DXWpgGcYGrM

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031