«Ինչի՞ց ենք վախենում, ժողովո´ւրդ». Էդուարդ Շարմազանով

«Դրական տեղաշարժ կա: Ինչի՞ց ենք վախենում, ժողովո´ւրդ, պետք է ասենք, որ դրական տեղաշարժ կա»,- այսօր ԱԺ նիստում Ընտրական օրենսգրքի քննարկումների ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Ըստ նրա` առաջարկների մի մասն ընդունվել է, կառավարությունն էլ պատրաստ է շարունակել քննարկումները: Է.Շարմազանովը հայտարարեց, որ պետք չէ վախենալ կոնսենսուս բառից, և առաջին ընթերցմամբ 98 հոգու կողմ քվեարկությունը դա է ցույց տալիս: «Եթե ձեռքներդ դնեք սրտին, կարող եք ասել` այո´, իշխանությունն ունի քաղաքական կամք»,- ասաց Շարմազանովը` նկատելով, որ առավոտից երեկո աշխատել են քրտնաջան և բոլորը նայում են մեկ ուղղությամբ` ուժեղ և ժողովրդավար պետություն ունենալու:

Տեսանյութեր

Լրահոս