Մինսկը հայտարարում է ԱՊՀ-ի արդիականացման հարցում Մոսկվայի հետ միասնական դիրքորոշման մասին
Մինսկը և Մոսկվան հանդես են գալիս ԱՊՀ-ի աշխատանքի առանձին տարրերի օպտիմալացման օգտին՝ կազմակերպության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Այս մասին այսօր, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիﬕր Մակեյը:
«Կազմակերպությունը պետք է մնա գործունակ, սակայն որոշ պահեր հարկավոր է օպտիմալացնել, որպեսզի ավելի մեծ պատասխան լինի համագործակցության բոլոր անդամ երկրների կողմից»,- ասել է Մակելը ՌԴ ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովի հետ Մինսկում կայացած հանդիպման արդյունքներով: