«Ցականում եմ ներողություն խնդրել մեր երկրպագուներից». Մաուրիսիո Պոչետինո
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ամփոփել է Անգլիայի առաջնության «Նյուքասլի» դեմ խաղի արդյունքները (1:5):
«Նախ և առաջ՝ ես ցանկանում եմ ներողություն խնդրել մեր երկրպագուներից: Կարծում եմ, որ նրանք արժանի չէին տեսնել այն, ինչ այսօր կատարվեց դաշտում: Շատ ցավալի է, դժվար է հասկանալ, թե ինչ կատարվեց:
Դժվար է հաղթել այն խաղերը, երբ դու չես տրվում 100 տոկոսով: «Չելսիի» հետ ոչ-ոքիից հետո ինչ-որ բան կատարվեց: Մեզ չհաջողվեց ցուցադրել մեր ֆուտբոլը:
Շատ եմ վշտացած, որովհետև մեր երկրպագուներն արժանի չէին սրան: Ուղղակի անհավանական պարտություն, մենք շատ ենք հիասթափված»,- ասել է Պոչետինոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը