Բաժիններ՝

13 նվերներ, որոնք կուրախացնեն յուրաքանչյուր մայրիկի

1. Ինքնուրույն նախաճաշ պատրաստեք Ձեր մայրիկի համար: Հետևեք, որ սպասքը մաքուր լինի:

2. Ամբողջ ընտանիքի համար գնեք ֆիլմի տոմսեր: Ցանկալի է, որ այն լինի թեթև կատակերգություն: Ֆիլմի դիտումը միավորում է ընտանիքին: 2_640x421

3. Թանկարժեք քսուքներ, անուշաբույր յուղեր և մերսում: Այցելությունը SPA հրաշալի նվեր կլինի: 3_640x420

4. Կարգի բերեք խոհանոցը: Սոուսները, շիլաները և բլիթները տեղադրեք համապատասխան տարաների մեջ:

5. Զարդարեք խոհանոցային սրբիչները մայրիկի լավագույն խոսքերով: Այդպես նա կհասկանա, որ Դուք նրան միշտ լսում եք, նույնիսկ երբ չեք լսում:

6. Փայտից պատրաստված խոհանոցային պարագաների ստորին հատվածը ներկեք մեղմ երանգներով, որպեսզի հաճելի լինի աշխատել և նրա ձեռքերը չվնասվեն:

7. Նվիրեք նրան տարբեր համերի, հանգստացնող թեյերի հավաքածու, որը նա կկարողանա օգտագործել ցանկացած առիթի ժամանակ: 7_640x800

8. Ծաղկեփնջի փոխարեն կավից ծաղկամանի մեջ ծաղիկներ տնկեք: Ձեր մայրիկը շատ երկար տարիներ կհիանա դրանցով: 8_640x420

9. Կամ պատրաստեք թխվածքաբլիթներից ծաղկեփունջ: Դրանք երկարաժամկետ չեն, փոխարենը համեղ են:

10. Պատրաստեք անուշահոտ «ռումբեր» բաղնիքի համար: 10_640x837

11. Կողք կողքի սոսնձեք ծովային քարերը, որպեսզի ստեղծեք ամենաօրիգինալ մերսող գորգը: 11_640x421

12. Գնեք կամ անձամբ պատրաստեք «Հավերժություն» թևնոց: 12_640x546

13. Նրան շատ դուր կգա նաև Ձեր մանկության լուսանկարներից պատրաստված թևնոցը: 13_640x421

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս