«Եվրատեսիլ 2016» երգի մրցույթի հաղթողն է Ուկրաինայի մասնակից Ջամալան
«Եվրատեսիլ 2016» երգի մրցույթի հաղթողն է Ուկրաինայի մասնակից Ջամալան «1944» երգով, որի հետ 168.am-ը ունեցել էր բացառիկ հարցազրույց: Երկրորդ հորիզոնականում է Ավստրալիայի մասնակից Դամի Իմը: Երրորդում Ռուսաստանի մասնակից Սերգեյ Լազարևը: Իսկ Հայաստանի մասնակից Իվետա Մուկուչյանը զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը:
Հիշեցնենք, որ Ջամալան մայրական կողմից հայ է: Մեզ հետ զրույցում նա նշել էր, որ եղել է Հայաստանում ու շատ է ցանկանում նորից լինել այստեղ: