Բաժիններ՝

Մարմնամարզության Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կներկայանա 6 մարզիկով

Մարմնամարզության Հայաստանի հավաքականը՝ գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ղեկավարությամբ նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը:

Հայաստանը կներկայացնեն Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը, Վահագն Դավթյանը և Արմեն Պետրոսյանը: Երիտասարդական առաջնությունում կներկայանա միայն Արթուր Ավետիսյանը:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ասաց, որ տղաները նախապատրաստական վերջին փուլում են, սակայն նրանց հավաքած միավորները (թիմային) դեռ չեն գոհացնում մարզչին:

Հավաքականը մրցատեղի կմեկնի մայիսի 21-ին:

Եվրոպայի առաջնությունը կայանալու է մայիսի 25-29-ը Շվեյցարիայի Բեռն քաղաքում:

ՀԱՕԿ լրատվականը Եվրոպայի 32-րդ առաջնությունը կլուսաբանի հենց մրցավայրից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031