Բաժիններ՝

Ավոկադոյով առողջ նախաճաշ

Եթե ցանկանում եք առավոտյան առողջ նախաճաշ ընդունել, ապա healthylivingstyle կայքը ներկայացնում է առողջ նախաճաշ, որը ձեզանից կխլի ընդամենը մի քանի րոպե:

Մշակված և արհեստական նախաճաշերն անմիջապես իջեցնում են շաքարը, բարձրացնում են ինսուլինի մակարդակն ու ինսուլինի դիմադրողականություն են ստեղծում:

Բարձր մշակված կարբոհիդրատները խթանում են ուղեղի այն հատվածների աշխատանքը, որոնք պատասխանատու են ախորժակի կարգավորման համար. այս դեպքում ախորժակը բարձրանում է, ինչը նշանակում է, որ առավոտյան, երբ շիլաներ եք ուտում, օրգանիզմը հավելյալ էներգիա է ծախսում՝ առավոտյան այս ամենը մարսելու համար:

Նախաճաշն օրգանիզմի վառելիքն է, ինչը նշանակում է որ նախաճաշի մեջ պետք է ներառված լինեն առողջ ճարպեր, մանրաթելեր, չափավոր քանակությամբ պրոտեիններ, վիտամիններ և հանքանյութեր: Եվ հենց այս անհրաժեշտ տարրերով լի նախաճաշն է առաջարկում healthylivingstyle կայքը:

Կարդացեք նաև

Ավոկադոյի մեջ եփված ձու
Բաղադրություն

  • 2 ձու
  • 1 ավոկադո
  • Աղ, պղպեղ, քրքում, կայենյան պղպեղ

Նախապես տաքացրեք ջեռոցը 225˚C աստիճան: Ավոկադոն երկու մասի բաժանեք և հանեք սերմերը: Գդալի միջոցով մի փոքր փոսիկ բացեք ավոկադոյի մեջ և ձուն կոտրեք վրան: Վերջում ավելացրեք համեմունքները:

Ավոկադոն դրեք տապակի վրա և դրեք ջեռոցը: Եփեք մինչև պատրաստ լինելը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս