«Պետք է հասկանալ, թե ինչքան ծանր է ֆուտբոլիստի աշխատանքը: Պետք է հարգել ֆուտբոլիստին». Մանուչարյանը հեռանում է «Ուրալից»
Հայաստանի ազգային հավաքականի և Եկատերինբուրգի «Ուրալի» հարձակվող Էդգար Մանուչարյանը Instagram-ի իր էջով հայտնել է, որ հեռանում է «Ուրալից»:
Մանուչարյանը շնորհակալություն է հայտնել ակումբին և երկրպագուներին՝ աջակցության համար:
«Ես միշտ զգացել եմ թիմի ղեկավարության և երկրպագուների աջակցությունը: Ցավոք, ամեն ինչ ավարտվում է: Հաջողություն եմ մաղթում «Ուրալին»:
Ես միշտ ազնիվ եմ եղել: Թիմի ղեկավարներին կուզեի ասել, որ պետք է հասկանալ, թե ինչքան ծանր է ֆուտբոլիստի աշխատանքը: Պետք է հարգել ֆուտբոլիստին:
Սրտիս մի մասնիկը Եկատերինբուրգում է; Մաղթում եմ հաջողություն և ամենայն բարիք»,- գրել է Մանուչարյանը:
Հիշեցնենք, որ Մանուչարյանն «Ուրալի» կազմում անցկացրել է 5 տարի՝ մասնակցելով 85 հանդիպման և դառնալով 23 գոլի հեղինակ;
Մանուչարյանի ապագայի մասին տեղեկություներ չեն հաղորդվում:
Սիրարփի Աղաբաբյան