Բաժիններ՝

Ադրբեջանի բանկերը խնդիրներ ունեն կապիտալիզացիայի հետ. Fitch

Ադրբեջանի բանկերը, որոնք ունեն դոլարիզացիայի բարձր մակարդակ, լրջորեն տուժել են ազգային արժույթի դևալվացիայից: Այս մասին ասվում է միջազգային վարկանշային Fitch գործակալության Dollarisation in CIS/Georgian Banking Sectors զեկույցում:

Զեկույցի համաձայն՝ ԱՊՀ երկրների և Վրաստանի բանկերը նույնպես տուժել են ազգային արժույթների արժեզրկման հետևանքով:

«Առավել շատ են տուժել Ադրբեջանի և Ուկրաինայի բանկերը, որտեղ բանկերը չեն ստացել նորմատիվային աջակցություն: Ղազախստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Բելառուսի բանկերը մասնակի պաշտպանված են եղել պետական աջակցության միջոցառոմներով»,- ասված է զեկույցում:

Զեկույցի հեղինակների կարծիքով՝ տարածաշրջանում տնտեսական անկումը, հիմնականում պայմանավորված հումքային ապրանքների ցածր գների պատճառով, խնդիրներ են ստեղծել ադրբեջանական բանկերի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031