Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է վճարել «Սպորտինգի» աստղի 45 մլն ֆունտ հրաժարագինը

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է պորտուգալացի աստղ Ժոաու Մարիուին վճարել 45 մլն ֆունտ հրաժարագին, և առաջարկել ֆուտբոլիստին երկարաժամկետ պայմանագիր` շաբաթական 140 հազար ֆունտ աշխատավարձով:

«Մանչեսթեր Յունայթեդն» իր ուշադրությունը տեղափոխեց լիսաբոնյան «Սպորտինգի» ֆուտբոլիստի վրա այն բանից հետո, երբ ձախողվեց Ռենատու Սանշեշի հետ կապված գործարքը, ով օրերս պայմանագիր ստորագրեց «Բավարիայի» հետ:
«Կարմիր սատանաների» ղեկավարներն արդեն մի շարք բանակցություններ վարել են ֆուտբոլիստի հետ:

«Սպորտինգի» նախագահ Բրունո դե Կարվալիոն ասել է, որ չի ցանկանում վաճառել Մարիուին, բայց գիտի, որ չի կարող նրան պահել, եթե «Մանչեսթեր Յունայթեդը» վճարի պահանջվող գումարը: Նա հաղորդել է նաև, որ խոսել է Մարիուի հետ, ով պարզ հասկացրել է, որ ցանկանում է միանալ «Մանչեսթեր Յունայթեդին» և փորձել իրեն ԱՊԼ-ում:

Անգլիական սկաուտները հետևել են ֆուտբոլիստին վերջին մի քանի ամիսների ընթացքում և գտնում են, որ նա կդառնա ԱՊԼ-ի իսկական աստղ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս