Մենք հանդես ենք գալիս Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին. Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան
«Մենք հանդես ենք գալիս Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին՝ հիմնված միջազգային իրավունքի վրա և բոլոր մարդկանց շահերի վրա, որոնք բնակվում են այդ տարածաշրջանում»:
Այս մասին, ինչպես տեղեկացնում է minval.az-ը, լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը՝ պատասխանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցին:
Ռուս դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանի դիրքորոշումը այդ հարցի վերաբերյալ բազմիցս է հնչեցվել:
«Այդ մասին ասել են նաև ՌԴ արտգործնախարարն ու ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը»,- ասել է Դորոխինը: