Բաժիններ՝

«Եթե «Բավարիան» նվաճի նաև Գերմանիայի գավաթը, ապա սա լավ մրցաշրջան կլինի»

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին Բունդեսլիգայի 33-րդ տուրում «Ինգոլշտադի» հետ անցկացրած խաղից հետո (2:1), որում հարձակվողը դուբլ ձևակերպեց, մեկնաբանել է թիմի հաղթանակը Գերմանիայի առաջնությունում:

«Մենք 4-րդ անգամ դարձանք Գերմանիայի չեմպիոն: Ես 4-րդ անգամ դարձա Գերմանիայի չեմպիոն: Դա անհավանական է: Ես ուրախ եմ, որ կարողացա 2 գնդակ խփել: Հիմա մենք կարող ենք տոնել:

Հաջորդ շաբաթ մենք կտոնենք հաղթանակը Մյունխենում մեր երկրպագուների հետ: Հետո մենք պետք է խաղանք նաև Գերմանիայի գավաթի եզրափակչում: Եթե մենք նվաճենք գավաթը, ապա սա կլինի շատ լավ մրցաշրջան»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում «Բավարիայի» պաշտոնական կայքը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս