Բաժիններ՝

Ինչի հաշվին են աճել օդանավակայանի հարկերը

Ինչպես արդեն գրել ենք, «Արմենիա միջազգային օդանավակայաններ»
ընկերությունը հնգապատկել է բյուջե վճարվող հարկերի ծավալը և բարձրացել այս տարվա առաջին եռամսյակի խոշոր հարկատուների ցանկի երկրորդ հորիզոնական՝ զիջելով միայն «Գազպրոմ Արմենիա»-ին։

2016 թվականի հունվար-մարտին օդանավակայանը վճարել է 4 մլրդ 920 մլն դրամ։ Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում վճարել էր 1 մլրդ 58.7 մլն դրամի հարկեր և տուրքեր։

Ընկերության ներկայացուցիչը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հարկերի աճը պայմանավորել էր ուղևորահոսքի աճով։

Սակայն ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2016 թվականի հունվար-մարտին օդային ճանապարհով ուղևորափոխադրումների ծավալը կազմել է 388.4 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից բարձր է 9.7%-ով։
Իսկ օդային ճանապարհով բեռնափոխադրումներն աճել են 58.8%-ով։
Քիչ հավանական է, որ ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների այսպիսի աճը հանգեցներ հարկերի բազմապատկման։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս