Ոտքերի այտուցվածության դեմ ամենաարդյունավետ միջոցը
Այտուցն ի հայտ է գալիս միջբջջային հատվածում ավելորդ հեղուկի գոյացման արդյունքում: Ոտքերի այտուցվածությունը կարող է առաջանալ մի շարք պատճառներով՝ շոգ, անոթային խնդիրներ, երիկամների աշխատանքի խանգարումներ, հղիություն, սրտային անբավարարություն, հորմոնալ խախտումներ, և այլն:
Այս խնդրին պետք է մեծ ուշադրություն դարձնել:
Ժողովրդական բժշկության մեջ բազմաթիվ միջոցներ կան, որոնք օգնում են ձերբազատվել այս խնդրից, սակայն դրանցից ամենաարդյունավետը մաղադանոսի հյութն է, որն օրգանիզմից դուրս է բերում ավելորդ հեղուկը:
Թուրմը պատրաստելու համար անհրաժեշտ է թարմ մաղադանոս: Մաղադանոսն արմատով լավ լվացեք, անցկացրեք մսաղացով: Ստացված խյուսը լցրեք թերմոսի մեջ, ավելացրեք 500 մլ եռացրած ջուր: Թողեք մնա ամբողջ գիշեր, առավոտյան քամեք և խմեք: Այս չափաբաժինը բավական է մեկ օրվա համար, այն պետք է խմել 3 բաժնով:
2 օր շարունակ խմեք թուրմը, ապա 3 օր դադար տվեք և հետո կրկին 2 օր խմեք: Մի քանի օր անց կնկատեք տարբերությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը