«Եթե մենք տարիներ առաջ ճանաչեինք Արցախի անկախությունը, Ադրբեջանն այդ 5 միլիարդի զենքը գնած չէր լինի, նման պատերազմ չէր լինի». Արմեն Մարտիրոսյան

«Ավելի լավ է ուշ, քան ավելի ուշ, սա այդ դեպքն է, մենք բավականին ուշացրել ենք այս հարցի ճանաչումը»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ խոսելով ԼՂՀ անկախության ճանաչման գործընթացի մասին՝ նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Ամեն դեպքում Ա. Մարտիրոսյանը գտնում է՝ այս պահին էլ Արցախի ճանաչման գործընթաց չկա, թեպետ երեկ Կառավարությունը հավանության է արժանացրել Արցախի անկախության ճանաչման մասին նախագծի վերաբերյալ տված ԱԳՆ-ի եզրակացությանը:

Ա. Մարտիրոսյանի խոսքով՝ երեկ Կառավարությունը մեր Սահմանադրական դատարանին բնորոշ ինչ-որ լղոզված եզրակացություն է տվել: Նա կարծում է՝ եթե մենք տարիներ առաջ ճանաչեինք Արցախի անկախությունը, Ադրբեջանն այդ 5 միլիարդի զենքը գնած չէր լինի, նման պատերազմ չէր լինի:

Բանախոսի գնահատմամբ՝ միայն Հայաստանի՝ Արցախի անկախությունը ճանաչելու պարագայում կարող ենք միջազգային ճանաչումը կյանքի կոչել: Ա. Մարտիրոսյանը, այնուամենայնիվ, կարծում է՝ այս պահին Արցախի ճանաչման գործընթացը դեռևս չի լինի. «Որովհետև նախագահի մամլո խոսնակն այս անգամ նշեց, որ առաջինը Սերժ Սարգսյանը կասի դրա մասին: Ես դեռևս չեմ տեսնում ճանաչման գործընթաց»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս