Բաժիններ՝

Փողոցային նկարիչները Սերվանտեսի պատվին կնկարազարդեն Մադրիդի շենքերը

Իսպանիայի մայրաքաղաքի իշխանությունները որոշել են անսովոր կերպով բարելավել քաղաքի տեսքը եւ միաժամանակ նշել Միգել դե Սերվանտեսի (1547-1616) մահվան 400-ամյա տարելիցը:

Քաղաքային խորհուրդը հավանություն է տվել Իսպանիայի սոցիալիստական բանվորական կուսակցության առաջարկությանը՝ կերպարանափոխելու որոշ մունիցիպալ շենքերի պատերը՝ դրանք զարդարելով Սերվանտեսին նվիրված նկարներով:

Ենթադրվում է, որ քաղաքի տարբեր շրջաններում նկարիչներին իրենց հռչակավոր հայրենակցի փառաբանման համար կտրամադրվեն մայրաքաղաքի իշխանություններին պատկանող շուրջ 20 շենքեր: Մադրիդի քաղաքապետարանի պատվիրակ Սելիա Մայերը նշել է, որ պատերի նկարազարդմամբ կզբաղվեն փողոցային նկարիչները, որոնց կօգնեն շրջանների բնակիչները: Նրա կարծիքով՝ նախաձեռնությունը, մասնավորապես, կօգնի բարելավելու քաղաքի գրավչությունը զբոսաշրջիկների շրջանում:

Ամբողջ թագավորությունում այս տարվա ընթացքում տեղի են ունենում հիշատակի միջոցառումներ՝ կապված գրողի մահվան 400-ամյա տարելիցի հետ: Առանձնապես շատ մշակութային իրադարձություններ են ծրագրված Ալկալա դե Էնարես քաղաքում, որտեղ ծնվել է Սերվանտեսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս