Ուսանողները միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել են ԼՂ հիմնախնդրի և դրա հնարավոր լուծման տարբերակների վրա
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ պատրաստվել է տեսանյութ՝ նվիրված ԼՂ հիմնախնդրին:
Տեսանյութի նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել ԼՂ
հիմնախնդրի և դրա հնարավոր լուծման տարբերակների վրա:
Ուսանողները կոչ են անում դադարեցնել ադրբեջանական ագրեսիան Լեռնային
Ղարաբաղի դեմ և սահմանել, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը պետք է լինի
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ընդունման և միջազգային հանրության
կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հիման վրա: