Չեմպիոնների լիգայի եզրափակչում կհանդիպեն «Ռեալը» և «Ատլետիկոն»
2015-16 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի եզրափակչում կհանդիպեն Իսպանիայի 2 ներկայացուցիչները` «Ռեալը» և «Ատլետիկոն»:
«Ատլետիկոն» կիսաեզրափակչում հաղթահարեց «Բավարիայի» արգելքը (1:0: առաջին խաղ, 1:2` երկրորդ խաղ), իսկ «Ռեալը» հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» (0:0` առաջին խաղ, 1:0` երկրորդ):
Այսպիսով, Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում մայիսի 28-ին Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում կհանդիպեն երկու մադրիդյան թիմեր:
«Ռեալը» և «Ատլետիկոն» խաղացել են Չեմպիոնների լիգայի եզրափակչում 2014թ.: Այն ժամանակ «Թագավորական ակումբը» հաղթեց 4:1 հաշվով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը