Բաժիններ՝

Մոսկվան հույս ունի, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը խելամիտ վարքագիծ կցուցաբերեն. Պեսկով

Մոսկվան հաշվարկում է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը կխուսափեն քայլերից, որոնք կարող են խախտել բավական փխրուն զինադադարը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին հայտնում է RIA Novoati-ն:

«Ո´չ, դա չի քննարկվել Մոսկվայի հետ: Մենք շատ ուշադիր հետևում ենք որոշումներին, որոնք ընդունվում են այդ համատեքստում: Ու, անկասկած, մենք նախկինի պես հաշվարկում ենք, որ հակամարտող կողմերը կխուսափեն ինչ-որ քայլերից, որոնք կարող են խախտել բավական փխրուն զինադադարն ու ընդհանուր առմամբ հանգեցնել Լեռնային Ղարաբաղում լարվածության էսկալացիայի»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Մոսկվայի հետ քննարկվել է Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին օրինագիծը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031