Բաժիններ՝

Դատախազի որոշմամբ` ժամանակավորապես դադարեցվել է «Նուբարաշեն» ՔԿՀ պետի լիազորությունները. հարուցվել է քրեական գործ

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ կատարած այցելության ընթացքում ի հայտ են եկել որոշակի հանգամանքներ, հարուցվել է քրեական գործ: Դատախազի որոշմամբ «Նուբարաշեն» ՔԿ պետի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են:

ՀՀ գլխավոր դատախազությունից 168.am-ին հայտնեցին, որ «ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության և Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազների կողմից՝ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշմամբ հաստատված՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի պահանջների պահպանման վիճակը ստուգելու նպատակով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ կատարված այցելության ընթացքում ի հայտ են եկել հանգամանքներ, որոնք առերևույթ պարունակում են տեղեկություններ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մասին:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցել քրեական գործ: Քրեական գործն ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար: Դատախազի որոշմամբ ժամանակավորապես /մինչև նախաքննության ավարտ/ դադարեցվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ պետի լիազորությունները»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս