Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը կնշանակի Մինսկի խմբի գործընթացի ավարտ. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանական APA գործակալությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը մեկնաբանել է, թե ինչ հետևանքներ կունենա Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը:

Նրա խոսքով՝ Հայաստանի կողմից ԼՂ անկախության ճանաչման նախաձեռնությունը կնշանակի, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն այդ պարագայում այլևս բանակցություններ վարելու իրավունք չի ունենա:

«Դա վիրավորանք է Մինսկի խմբի համանախագահների, ողջ միջազգային հանրության նկատմամբ: Հայաստանի նման գործողություններին միջազգային հանրությունը պետք է համարժեք պատասխան տա»,- ասել է նա:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս