Բաժիններ՝

Կաննի փառատոնի «Քննադատների շաբաթ» ծրագրում ներկայացված է Վաչե Բուլղուրջյանի ֆիլմը

Ռեժիսոր Վաչե Բուլղուրջյանի «Տրամոնտանե» (Tramontane) ֆիլմը կներկայացվի Կաննի փառատոնի «Քննադատների շաբաթ» (Semaine de la Critique) ծրագրում: ֆիլմի պաշտոնական` tramontaneproject.com կայքում նշված է, որ Կաննում տեղի կունենա կինոնկարի համաշխարհային պրեմիերան: Կաննի 69-րդ կինոփառատոնը տեղի կունենա մայիսի 11-22-ը:

filmfestivals.com կայքը տեղեկացնում է, որ Վաչե Բուլղուրջյանի «Տրամոնտանե» ֆիլմը Լիբանանի և Ֆրանսիայի համատեղ արտադրությունն է: Կայքը ներկայացնում է նաև ֆիլմի համառոտ նկարագրությունը: Ֆիլմի հերոսը Ռաբիհ անունով երիտասարդ կույր տղամարդ է, ով ապրում է Լիբանանի գյուղաքաղաքներից մեկում, երգում է երգչախմբում և խմբագրում բրայլյան փաստաթղթերը: Նրա կյանքը փոխվում է, երբ փորձում է դիմել անձնագիր ստանալու համար և բացահայտում, որ նույնականացման քարտը, որն ունեցել է ամբողջ կյանքի ընթացքում, կեղծ է: Շրջելով Լիբանանի գյուղական վայրերում և որոնելով իր ծննդյան իսկական վկայությունները՝ նա հանդիպում է մարդկանց, ովքեր պատմում են իրենց պատմությունները և ավելի շատ հարցեր են առաջացնում:

Կաննի փառատոնի պաշտոնական`festival-cannes.fr-ը հուշում է, որ սա ռեժիսորի առաջին մասնակցությունը չէ հեղինակավոր փառատոնին: 2010 թ. նրա «Հինգերորդ շարասյունը» կինոնկարն ընդգրկվել է «Սինեֆոնդասիոն» (Cinéfondation) ծրագրում և շահել է երրորդ մրցանակը:

Ֆիլմը ցուցադրվել է նաև «Ոսկե ծիրան» կինոփառատոնում, որի կայքում ներկայացված է ռեժիսորի կենսագրությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս