«Կարծում եմ՝ ադրբեջանցիները հիմա պատրաստ են որևէ փաստաթուղթ ստորագրել, միայն թե Ղարաբաղը չմտնի այդ բանակցային դաշտ». Արման Նավասարդյան

Այս պահին պետք է բացառել որևէ տարածքի հանձնում Ադրբեջանին, իսկ հետագայում ժամանակը ցույց կտա: Այս կարծիքին է Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, ով այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց, որ այսօր հայկական կողմի տրամադրվածությունն այնպիսին է, որ չպետք է որևէ բան զիջել:

Նա նշեց, որ, եթե անգամ հետագայում որևէ տարածք զիջելու հարց լինի, դա պետք է լինի «մինիմալը»:

Հիշեցնենք, որ օրերս Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը հարցազրույց էր տվել՝ բացառելով տարածքների վերադարձի հնարավորությունը: Ըստ Ա. Նավասարդյանի՝ այսօրվա քաղաքականության մեջ դա ամենաճիշտ դիրքորոշումն է:

Ա. Նավասարդյանի խոսքով՝ առաջին խնդիրը, որ դրված է այսօր մեր դիվանագիտության առջև, դա վերադարձնելն է Ղարաբաղին բանակցային սեղանի շուրջ, առանց դրա, Ա. Նավասարդյանի կարծիքով՝ Հայաստանը չի գնա բանակցությունների:

Կարդացեք նաև

Ա. Նավասարդյանը կարծում է՝ ադրբեջանցիներն «ահավոր» վախենում են Ղարաբաղի՝ բանակցային սեղան վերադարձից. «Ինձ թվում է՝ նրանք հիմա պատրաստ են որևէ փաստաթուղթ ստորագրել, միայն թե Ղարաբաղը չմտնի այդ բանակցային դաշտ: Իսկ եթե Ղարաբաղը ճանաչվեց՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, դրան հետևելու է նաև Ղարաբաղի ճանաչումը»:

Տեսանյութեր

Լրահոս