Լևոն Տեր-Պետրոսյանը այսօր մեկնել է Արցախ
ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը այսօր մեկնել է Արցախ: Այս լուրը ilur.am-ի հետ զրույցում հաստատել է նաև Հայ Ազգային Կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը:
Հիշեցնենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը մեր կայքին ապրիլի 11-ին տված հարցազրույցում նշել էր, որ առաջիկայում պայմանավորվածություն ունի հանդիպելու ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը տեղեկացրեց, որ հանդիպումը դեռ չի կայացել:
Լևոն Տեր-Պետրոսյանը վերջին անգամ Լեռնային Ղարաբաղում եղել էր 2007 թվականին: