Բաժիններ՝

Դքսուհի Քեթրինը՝ Vogue-ի շապիկին

Քեմբրիջի դքսուհի Քեթրինը լուսանկարվել է Vogue մոդայիկ հանդեսի շապիկի համար, որն այս տարի նշում է իր 100-ամյակը: Արքայազն Ուիլյամի տիկնոջ լուսանկարներով համարը թողարկվելու է հունիսին, տեղեկացնում է BBC-ն:

Ընդամենը Vogue-ի հունիսյան համարում կզետեղվի դքսուհու յոթ լուսանկար, որոնք բնության ֆոնին արվել են Նորֆոլկում՝ Լոնդոնից հյուսիս գտնվող կոմսությունում, որտեղ ներկայում ապրում են Ուիլյամն ու Քեյթն իրենց երեխաների՝ երկամյա արքայազն Ջորջի եւ արքայադուստր Շառլոտայի հետ միասին, որը դարձել է մեկ տարեկան:

Սա Քեմբրիջի դքսուհու առաջին ֆոտոսեսիան է Vogue-ի համար, նրան լուսանկարել է Ջոշ Օլինսը:

Հավելենք, որ ֆոտոսեսիան կազմակերպվել է Լոնդոնի Դիմանկարների ազգային պատկերասրահի հետ համագործակցությամբ, որտեղ ընթանում է «Vogue-ը 100 տարեկան է. ոճի մեկ դար» ցուցահանդեսը: Քեյթի երկու դիմանկարներ ներկայացված են այդ ցուցահանդեսում:

a3 a2

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս