Երևան-Գյումրի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մ գլորվելով՝ հայտնվել ձորում. կա տուժած

Մայիսի 1-ին, ժամը 19.54-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին` Կոշ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակ-Ավան ավտոճանապարհի 30-րդ կմ-ին «Mitsubishi Pajero» մակնիշի 10 VM 099 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մ գլորվելով՝ հայտնվել ձորում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդին՝ 1961 թ. ծնված Հ. Ք.-ին, և ուղևորներ՝ 1959 թ. ծնված Ա. Մ.-ին, 1959 թ. ծնված Ի. Լ.-ին (ՌԴ քաղաքացի), 1983 թ. ծնված Մ. Լ.-ին (ՌԴ քաղաքացի) տեղի ուժերով մոտեցրել են շտապօգնության բրիգադին և հոսպիտալացրել Աշտարակի ԲԿ, որտեղ բժիկները տուժածներ՝ Վ. Ք.-ի և Մ. Լ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ա. Պ.-ը և Ի. Լ.-ը հոսպիտալացվել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Վերջիններիս առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Լրահոս