Բաժիններ՝

«Պետք չէ երեխաներին սովորեցնել ատելություն, հարկավոր է նորից փորձել ապրել այնպես, ինչպես ապրել ենք միասին». «Տղաները Բաքվից» ՈՒՀԱ-ի անդամի կոչը՝ ադրբեջանցիներին և հայերին

Ադրբեջանական «Տղաները Բաքվից» Ուրախների և հնարամիտների ակումբի (ՈՒՀԱ) անդամ Ջավիդ Իմամվերդիևը կոչ է արել ապաշխարել հայերի նկատմամբ գործած մեղքերը: Ինչպես տեղեկացնում է vzglyad.az-ը, ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության օրը, ռուսաստանաբնակ հայտնի հաղորդավարուհի Թինա Կանդելակին Facebook-ի իր էջում գրառում էր հրապարակել՝ հայտարարելով, թե կիսով չափ հայուհի է ու այդ օրն անվանել էր «Սգո օր բոլոր հայերի համար»:

«Ես կիսով չափ հայուհի եմ: Մենք աղոթում ենք անմեղ սպանվածների համար, նրանց համար, ովքեր սպանվել են միայն հայ լինելու համար: Հայ ժողովրդի ուժն ու ոգին այն է, որ որտեղ էլ ապրեն նրա որդիներն ու դուստրերը, այդ օրը բոլորը միավորվում են անտեսանելի թելով, որը ողջ աշխարհին ցույց է տալիս, որ հայ ժողովրդին հնարավոր չէ կոտրել»,- գրել էր Կանդելակին:

Կանդելակիի գրառումը դժգոհություն էր առաջացրել նրա երկրպագուների շրջանում, սակայն ադրբեջանցիների թվում կար մարդ, ով իր աջակցությունը հայտնեց հաղորդավարուհուն՝ կոչ անելով ադրբեջանցիներին ապաշխարել հայերի առաջ:

«Պատահաբար հայտնվեցի այդ քննարկմանը ու սարսափեցի, թե ինչ մոլեգնությամբ են հայերը ցեխ շպրտում ադրբեջանցիների վրա, իսկ նրանք, իրենց հերթին, հայերի: Ընկերնե՛ր, գուցե բավակա՞ն է: Այո՛, հարկավոր է խոստովանել, որ եղել է ցեղասպանություն Թուրքիայում, եղել է Խոջալու, Սումգայիթ և շատ սարսափելի պահեր մեր պատմության մեջ: Հարկավոր է դա խոստովանել, ցավակցություն հայտնել և ապաշխարել: Մենք վաղուց ենք ապրում իրար հարևանությամբ, մեր որոշ ընկերների մեջ հոսում է և՛ հայկական, և՛ ադրբեջանական արյուն, նախկինի պես Հայաստանից և Ադրբեջանից դուրս միասին բիզնես են վարում: Պետք չէ երեխաներին սովորեցնել ատելություն, հարկավոր է նորից փորձել ապրել այնպես, ինչպես ապրել ենք դարերով՝ խաղաղության ու համաձայնության մեջ»,- գրել է Ջավիդ Իմամվերդիևը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս