Բաժիններ՝

Ցանցահենները կոտրել են Դմիտրի Կիսելյովի էլեկտրոնային փոստը. ի՞նչ գաղտնիքներ է այն պատմում հաղորդավարի մասին

«Անանուն ինտերնացիոնալի» ցանցահենները նախօրեին հայտարարել են, թե կոտրել են «Ռուսաստանն այսօր» միջազգային մեդիախմբի գլխավոր տնօրեն, «Ռոսիա-1» հեռուստաալիքի Вести недели ծրագրի հաղորդավար Դմիտրի Կիսելյովի էլեկտրոնային փոստն ու WhatsApp-ի օգտահաշիվը, տեղեկացնում է theins.ru-ն:

Ցանցահենների հաղորդմամբ՝ նամակագրության էլեկտրոնային ծավալը կազմում է 11 գիգաբայթ: Հաղորդագրությունը թվագրվում է 2009 թվականից մինչև 2016թ. ապրիլն ընկած ժամանակահատվածը:

Ցանցահենների խոսքով՝ Կիսելյովը նամակագրություն է վարում բազմաթիվ հայտնի մարդկանց հետո, որոնց թվում են ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին, տնտեսագետ Նիկիտա Կրիչևսկին, մեդիամենեջեր Արամ Գաբրիելյանովը:

Կիսելյովի էլեկտրոնային փոստի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ նա հարցում է ուղարկել Ուկրաինայի անվտանգության ծառայությանը, նամակագրություն է վարում բրիտանական իրավաբանական ընկերության հետ, որի օգնությամբ փորձում է հասնել Եվրամիության կողմից իր նկատմամբ պատժամիջոցների չեղարկմանը:

Հրապարակված նյութերից պարզ է դառնում, որ Կիսելյովը բավական շռայլ է վարձատրվել իր քարոզչական գործունեության համար: Օրինակ՝ նա 2014թ. գնել է 204 քմ մակերեսով բնակարան Ցվետնոյ բուլվարում, որի արժեքը գնահատվում է 4.6 միլիոն դոլար: Սա նրա միակ անշարժ գույքը չէ: Նա ունի նաև առանձնատուն ու անգամ գինեգործական տնտեսություն Կոկտեբելում (Ղրիմ): Նրա առանձնատուն ունենալու փաստը ոչ ոքի համար գաղտնիք չէ: Դա թաունհաուս է՝ 5 սանհանգույցով, լողավազանով, որտեղից տեսարան է բացվում դեպի Կոկտեբելի ծովածոցը:

Հաղորդավարի նամակագրությունից պարզ է դառնում, որ ղրիմյան հանգստի համար Կիսելյովը գնել է ամերիկյան մոտորանավակ՝ 48 893 դոլարով:

Ցանցահենները պարզել են, որ նրա կինը՝ Մարիա Կիսելյովան, գնում է հոգեբանության մասին պատրաստի հոդվածներ և դրանք հրապարակում համապատասխան պարբերականներում՝ գումարի դիմաց:

Ռուսական Дождь հեռուստաալիքը չի կարողացել մեկնաբանություններ ստանալ Կիսելյովից հրապարակված տեղեկությունների առնչությամբ:

«Անանուն ինտերնացիոնալ» ցանցահենային խումբը հայտնի է նաև «Շալտայ-Բոլտայ» անվանումով: Խումբը հայտնի է դարձել ռուս քաղաքական գործիչների նամակագրությունը հրապարակելով: Նրանք հրապարակել էին անձնական նամակագրություններ, որոնք, ցանցահենների խոսքով, պատկանում էին ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչին, ՌԴ նախագահի ադմինիստրացիայի ներքին քաղաքականության վարչության պետ Թիմուր Պրոկոպենկոյին: Խումբը ստանձնել էր նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի Twitter-ը կոտրելու պատասխանատվությունը:

2014թ. հուլիսին «Շալտայ-Բոլտայ» բլոգը «Ռոսկոմնադզորը» ներառել էր արգելված կայքերի ռեեստրում: 0a6cb7a5b0c9c8439507835fc7a4c5b2_640x752 2_640x390 8M_L_side-587x381-1_640x420 1024607_original_640x420 Ek0ThnDL-po_640x421 image12_640x651 image14-1_640x430 image24-1_640x854 image25_640x271 image26_640x218 image27_640x413 image28_640x272 image29 (1)_640x639 image29_640x639 image31_640x423 image32_640x853 image33_640x853 image34-1_640x279 image36-1_640x320 image37_640x884 image38_640x505 kiselev_2_4971759__-1_640x420

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս