Օբաման ակնարկել է, թե ով է լինելու իր իրավահաջորդը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ակնարկել է, որ իր իրավահաջորդը Դեմոկրատական կուսակցությունից լինելու է Հիլարի Քլիթոնը, հայտնում է ABC-ն:
«Հաջորդ տարի ինչ-որ ուրիշ մեկն է կանգնած լինելու այստեղ, այս տեղում: Կարելի է միայն գլխի ընկնել, թե ով է նա (she) լինելու»,- ասել է Օբաման:
Ներկայում Քլինթոնը միակ կինն է ԱՄՆ նախագահական արշավում:
Օբաման նաև կատակել է հանրապետական Դոնալդ Թրամփի փորձի մասին՝ հիշեցնելով, թե նրան է պատկանում «Միսս տիեզերք» մրցույթի անցկացումը:
«Հանրապետականների իշխող շրջանակները թերահավատորեն են վերաբերվում նրան, թե ով է լինելու իրենց թեկնածուն: Նրանք ասում են, որ Թրամփն արտաքին քաղաքականության փորձ չունի: Հանուն արդարության նշեմ, որ նա տարիներ է անցկացրել՝ հանդիպելով ողջ աշխարհի ղեկավարների հետ՝ «Միսս Շվեդիայի», «Միսս Արգենտինայի» և մյուսների հետ»,- ասել է Օբաման:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի թեկնածու, միլիարդատեր, հանրապետական Դոնալդ Թրամփը առաջատար է հանրապետականների, իսկ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը՝ դեմոկրատների շրջանում: