ՏՏ-ն ՊՆ-ի հետ համագործակցության նոր փուլ է սկսում

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Պաշտպանության նախարարության հետ համագործակցության նոր փուլ է սկսում: Երեկ ոլորտի ներկայացուցիչները ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ քննարկել են համագործակցության հեռանկարները:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը 168.am-ի հետ զրույցում դրական գնահատեց նախարարի հետ հանդիպումը:

«Երեկվա հանդիպումը բավականին դրական հունի վրա էր: Իսկ բովանդակային հարցերը թող նախարարությունում ասեն»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ նախկինում էլ գերատեսչության հետ համագործակցության ծրագրեր կային, սակայն չհաջողեցին, Կ.Վարդանյանը պատասխանեց, որ այս անգամ դրական հույսեր ունի. «Բայց մինչև գործ չարվի, չեմ կարող իմանալ: Ռեալ գործ կարվի, կամ դրական կգնահատենք, կամ բացասական, բայց երեկվա տրամադրությունը շատ դրական էր: Իսկ գործ, բնականաբար, շատ կա»:

Նշենք, որ առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները համատեղ ուսումնասիրելու նպատակով կողմերը համաձայնություն են ձեռք բերել հետագա աշխատանքները շարունակել աշխատանքային խմբերով` ձևավորելով Պաշտպանության նախարարության և Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների համագործակցության համալիր ծրագիր:

Տեսանյութեր

Լրահոս