Մինչ վերջ չկարդալով՝ Մասկերանոն հրաժարվել է պայմանագիր կնքել
Արգենտինայի ազգային հավաքականի և «Բարսելոնայի» պաշտպան Խավիեր Մասկերանոն չի հեռանա Կատալոնիայից անգամ մեծ գումարների դիմաց:
Ըստ Mundo Deportivo-ի տեղեկությունների՝ չինական ակումբներից մեկը Մասկերանոյին առաջարկել է կնքել 50 միլիոն եվրո արժողությամբ պայմանագիր:
Մասկերանոն անգամ մինչ վերջ չի կարդացել պայմանագիրը և մերժել է ակումբին:
Կատալոնական ակումբի հետ ֆուտբոլիստն ունի պայմանագիր մինչ 2018 թվականը:
Սիրարփի Աղաբաբյան