Բաժիններ՝

Անջելինա Ջոլին կխաղա «Մալեֆիսենթա» ֆիլմ-հեքիաթի շարունակության մեջ

Դերասանուհի Անջելինա Ջոլին կխաղա «Մալեֆիսենթա» հեքիաթ-ֆիլմի շարունակության մեջ: Այդ մասին տեղեկացնում է USA Today-ը՝ վկայակոչելով Disney ստուդիային: Աշխատանքի կվերադառնա նաեւ առաջին ժապավենի սցենարիստ Լինդա Վուլվերթոնը: Նկարահանումների սկսվելու եւ պրեմիերայի ամսաթվերը դեռեւ ս չեն հայտարարվել:

Այս նախագծի այլ մանրամասներ Disney-ում չեն ճշտել:

Ընկերությունում հավելել են, որ, բացի «Մալեֆիսենթա 2»-ից, պլանավորվում է նկարահանել «Քրուելլա» խաղարկային կինոնկարը՝ Էմմա Սթոունի մասնակցությամբ, ինչպես նաեւ «Դամբո»-ն, որի ռեժիսորը կդառնա Թիմ Բերթոնը: Բացի այդ, առաջիկա մի քանի տարում կթողարկվեն «Մերի Փոփինս»-ի եւ «Ջունգլիների գրքի» շարունակությունները:

Անջելինա Ջոլին 2014 թվականին կասկածում էր «Մալեֆիսենթա»-ի սիքվելի թողարկման հնարավորությանը: «Ես զգում եմ, որ մենք այդ ֆիլմը գերազանց ենք արել, բոլոր մանրամասներով, եւ հազիվ թե եւս մեկը կլինի»,-ասում էր նա այն ժամանակ:

«Մալեֆիսենթա»-ն էկրան է բարձրացել 2014 թվականի մայիսին եւ վարձույթում հավաքել ավելի քան 750 մլն դոլար՝ 180 մլն բյուջեի դեպքում: Ֆիլմն «Օսկար»-ի անվանակարգ է ստացել «Լավագույն կոստյումներ» եւ «Լավագույն գրիմ» կատեգորիայում:

Ֆիլմը հիմնված է Քնած գեղեցկուհու մասին եվրոպական հեքիաթի վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս