Բաժիններ՝

Miu Miu-ն կանանց առաջարկել է կրել «թագավորական զարդեր»

Miu Miu-ի դիզայներները թողարկել են զարդերի The Queen’s Jewels նոր հավաքածուն: Ինչպես հաղորդում է Harper’s Bazaar-ը, դրանում տեղ են գտել դիադեմներ (գոհարակուռ թագեր, վարսակալներ), ականջօղեր, թեւնոցներ եւ մատանիներ, որոնք զարդարված են մարգարտով եւ բյուրեղներով:

Դիադեմները վաճառվում են հատուկ զարդատուփերով, որոնք դեկորացված են մետաքսով եւ ոսկե ներդիրներով: Շարքն արդեն վաճառքի է հանվել:

Miu Miu-ն Prada իտալական նորաձեւության տան «դուստրն» է: Սկզբնապես բրենդի հավաքածուներում կային ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար նախատեսված շարքեր, բայց 2008 թվականից ընկերությունը փոխել է ռազմավարությունը եւ կենտրոնացել է միայն կանանց համար նախատեսված զարդերի ու աքսեսուարների ստեղծման վրա: Տարբեր ժամանակներում ընկերության հետ համագործակցել են Մեգի Ջիլենհոլը, Վանեսա Պարադին, Կրիսթեն Դանսթը եւ Լետիցիա Կաստան:

Miu-Miu-The-Queen-Jewels-Collection miumiuglasspearlcrystalbownecklace miumiu4_lead 5JB029_2ARA_F0QDC-2

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս