Բաժիններ՝

Գարի Կասպարովը մասնակցում է կայծակնային շախմատի մրցաշարի

ԱՄՆ-­ի Սենթ Լուիս քաղաքում մեկնարկել է կայծակնային շախմատի կարճ մրցաշար, որին մասնակցում է նաև շախմատի աշխարհի 13-­րդ չեմպիոն Գարի Կասպարովը: Կասպարովի մրցակիցների թվում են ԱՄՆ­-ի՝ կայծակնային շախմատի առաջնության ուժեղագույն շախմատիստները:

Շախմատի աշխարհի 13­-րդ չեմպիոնի դեմ լավագույնի կոչման համար պայքարում են Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան և Վեսլի Սոն: Մրցաշարը բաղկացած է 18 տուրից:

Նախատեսված 18 տուրերից 9 տուր արդեն ավարտվել է: 9 տուրերում գրանցված արդյունքների շնորհիվ Նակամուրան և Սոն վաստակել են 5­-ական միավոր, Կասպարովն ունի 4.5, իսկ ահա ԱՄՆ կայծակնային շախմատի առաջնության նորընծա հաղթող Կարուանան վաստակել է 3.5 միավոր:

Ապրիլի 29-­ի երեկոյան տեղի կունենան մրցաշարի եզրափակիչ 9 տուրերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930