«Ժառանգություն» խմբակցությունում ընգրկվածները չեն ներկայացնում «Ժառանգության» կարծիքը
ԱԺ անցած քառօրյան հիշարժան դարձավ Ընտրական օրենսգրքի ապօրինի քվեարկությամբ, որ տեղի ունեցավ ԱԺ կանոնակարգ օրենքի կոպիտ խախտմամբ և հնարավորություն չընձեռեց մինչև օրինագծի ընդունումը դիքորոշումներ հայտնելու: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«Գալուստ Սահակյանը եկավ, դրեց քվեարկության ու հեռացավ, և նրան այդ խախտումի մեջ օգնեցին Էդուարդ Շարմազանովն ու Հերմինե Նաղդալյանը»,- ասաց Զ. Փոստանջյանը:
Նա հայտարարեց, որ «Ժառանգությունը» դեմ է քվեարկում այդ օրենքի նախագծին, իսկ խմբակցությունում ընգրկվածները չեն ներկայացնում «Ժառանգություն» կուսակցության կարծիքը: