Նիկոլ Փաշինյանը՝ «դորդ-ջհար» բանակցային ֆորմատի իքիբիր արդյունավոտության և ընտրակեղծարարների մասին

«Ընտրակեղծարարների երկարամյա ժամապահը, որ երկար-երկար տարիներ զբաղված է եղել կեղծիքների հետքերը միջազգային հարթակներում մաքրելով, ողբ է անում 20-ամյա ընտրակեղծարարության կապակցությամբ»,- այսօր ԱԺ նիստում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նա զարմանք հայտնեց, որ ամենաշատը նախկին պաշտոնյաներն են բողոքում ընրտակեղծիքներից, մինչդեռ հենց իրենք են կեղծիք կազմակերպող եղել, նույնիսկ խաղաղ ցուցարարների մահվան դատավճիռներ կազմակերպել: Փաշինյանի խոսքով` երբ փողեր լվանալու հնարավորություն ունեին, բողոք չունեին, հիմա ընտրակեղծարարության Ալեքսանդր Մատրոսով են դառնում:

Պատգամավորը զարմանք հայտնեց նաև, թե ինչպես են ընտրություններում մուրաբա բաժանողները դատափետում տուկի թել բաժանողներին, սրանք էլ մյուսներին: Փաշինյանը նշեց, որ խորապես «հուզվել» է ելույթներից, որոնց հեղինակները կսկիծ էին արտահատյում «դորդ, ջհար» ֆորմատի քննարկումների «իքիբիր» արդյունավետության կապակցությամբ:

Ըստ նրա` ԸՕ-ն շատ կարևոր է, բայց մի փոքր գերագնահատվում է: Խոսելով Հրազդանի ընտրությունների մասին, Փաշինյանը նշեց, որ ապագայի համար կարևոր հենք է յուրաքանչյուրի քվեն պահելը: Նրա խոսքով` հաջորդ ընտրություններում բազմաթիվ մարդիկ քվեարկելու են հանուն փոփոխությունների, բայց խնդրի առաջ են կանգնելու, թե որ ընդդիմությանը ձայն տան. «Հայաստանում այնքան ընդդիմություն կա, որքան Ֆրանսիայում պանրի տեսականի: Բայց, իմ կարծիքով` պանրի այս տեսականուց շատ ավելի վատ հոտ է գալիս»:

Փաշինյանը նշեց, որ ՀՀ-ին պետք է մեկ ընդդիմություն, որը դռնալուն ուղղված է լինելու ՔՊ գործունեությունը:

Տեսանյութեր

Լրահոս