Ընտրական օրենսգիրքը կքվեարկվի այսօր (ուղիղ)
Ազգային ժողովն այսօր շարունակում է Ընտրական օրենսգրքի և կից ներկայացված օրենքների փաթեթի քննարկումը: Երկարատև ընդմիջումից հետո ԱԺ նիստը նախագահում է խորհրդարանի ղեկավար Գալուստ Սահակյանը: Նա քիչ առաջ հայտարարեց, որ այսօր ժամը 16:00-ին կազմակերպվելու է Ընտրական օրենսգրքի քվեարկությունը: Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին, ուշ երեկոյան Գալուստ Սահակյանը շտապ հիվանդանոց էր տեղափոխվել: Նրա մոտ արյան ճնշման կտրուկ տատանում էր արձանագրվել:
https://www.youtube.com/watch?v=6ectAyt3z4M