«Բացահայտվել են նոր խնդիրներ, որոնց կապակցությամբ անհրաժեշտ են նոր լուծումներ». Կորյուն Նահապետյան

«Բոլոր փաստաթղթերը չեն բացահայտվել և բոոր մանրամասները չեն ներկայացվել: Բավականաին համապարփակ հարցազրույց էր, հնչած ուղերձները բավականին լայն շրջանակ է ներառում, ինչպես ՀՀ, այնպես էլ միջազգային հանրությանն ուղղված շեշտադրումներ կային»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը` խոսելով «Բլումբերգին» տված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցի մասին:

Նա խորհուրդ տվեց հարցազրույցի կոնտեքստից միտք դուրս չհանել և չշեշտել: Դիտարկմանն ի պատասխան, որր հողերի հանձնման վերաբերյալ Սերժ Սարգսյանի տեսակետը կարծես չի համընկում ԼՂ-ում առկա տեսակետի` «ոչ մի թիզ հող», հետ, Կ.Նահապետյանը կոչ արեց ՀՀ և ԼՂՀ իշխանությունների տեսակետների միջև հակասություններ չփնտրել. «Պարբերաբար խորհրդատվություններ անցկացվում են: Առանց ԼՂ ժողովրդի որոշման որևէ մեկը չի կարող ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ վերջնական որոշում կայացնել»:

Ըստ նրա` բացահայտվել են նոր խնդիրներ, որոնց կապակցությամբ անհրաժեշտ են նոր լուծումներ: Կ.Նահապետյանը նշեց, որ առաջիկայում կազմակերպվելու են քննարկումներ, թե որ հարցերում են թերացումներ եղել:

Նա չբացառեց նոր, ավելի լայնամասշտաբ ռազմական գոծողությունները, դրա համար միշտ պետք է պատրաստ լինել և պետք է նոր միջոցներ ձեռնարկել, որ մեր պաշտպանությունն ավելի հուսալի դարձնենք:

Տեսանյութեր

Լրահոս