«Չեմ կարծում, որ առաջատար եռյակից որևէ մեկը սխալ թույլ կտա մնացած տուրերում». Լուիս Էնրիկե
![](https://168.am/wp-content/uploads/2016/04/luis-enrike_640x420-1.jpg)
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն «Խիխոնի» նկատմամբ տարած հաղթանակց հետո (6:0) կիսվել է չեմպիոնական մրցավազքի մասին իր կարծիքով:
«Չեմ կարծում, որ առաջատար եռյակից որևէ մեկը սխալ թույլ կտա առաջիկա 3 տուրերում: Այդ պատճառով ես ուշադրություն չեմ դարձնում «Ռեալի» և «Ատլետիկոյի» հանդիպումների վրա: Ես միայն գիտեմ, որ առաջիկա հանդիպումներում 3 հաղթանակները մեզ կբերեն չեմպիոնական տիտղոս:
Ես լավատեսորեն են տրամադրված, քանի որ իմ ֆուտբոլիստները կարողացան դուրս գալ դժվարին իրավիճակից: Չկան կատարյալ թիմեր և խաղացողներ, ամենակարևորն այն է, որ անկումն արդեն ետևում է»,- ասել է Էնրիկեն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը