Վթար Աշտարակ-Երևան ավտոճանապարհին. կա տուժած
Ապրիլի 24-ին, ժամը 01.24-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարհի Աշտարակ-Երևան հատվածի 8-րդ կմ-ին «Mercedes C180» մակնիշի 34 TA 451 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1983 թ. ծնված Ա. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 2 մ) և շրջվել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: