Հայտնի են սուսերամարտի Հայաստանի առաջնության բոլոր հաղթողները
Նորագավիթի սուսերամարտի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մարզադպրոցում ավարտվեց սուսերամարտի Հայաստանի առաջնությունը:
«Սուսերամարտի Հայաստանի այս առաջնությունում մրցանակային տեղեր զբաղեցրեցին այն մարզիկները, ովքեր մարզաձևի առաջատարներն են: Մրցումներից հետո մարզչական կազմը կորոշի, թե այս առաջնությունում լավագույն արդյունք գրանցածներից, ովքեր կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշ Մադոյանը:
Հայաստանի առաջնության երեք օրյա պայքարից հետո չեմպիոններ դարձան. Ճկասուսերի տղաների պայքարում լավագույն եռյակում էին Մայքլ Հովհաննիսյանը (1-ին տեղ), Գևորգ Հարությունյանը (2-րդ տեղ), Արմեն Դալաքյանը (3-րդ տեղ) և Ալեքս Ազիզյանը (3-րդ տեղ): Աղջիկներ՝ Հասմիկ Աղաբաբյան (1-ին տեղ), Սոնա Բարսամյան (2-րդ տեղ), Արփինե Աթոյան (3-րդ տեղ) և Կալիպսե Թորոսյան (3-րդ տեղ):
Թրասուսերակիրների պայքարում երկրի չեմպիոն դարձավ Լևոն Քերոփյանը: Նրան հաջորդեցին Արսեն Բաղդասարյանը (2-րդ տեղ), Գևորգ Հարությունյանը (3-րդ տեղ) և Արթուր Կարապետյանը (3-րդ տեղ):
Ավելի վաղ խոցասուսերակիր տղաների մրցապայքարում հաղթել է Էդուարդ Հովիկյանը, 2-րդ տեղը զբաղեցրել է Ռազմիկ Վարդանյանը, իսկ 3-րդ տեղը կիսել են Միքայել Ղազարյանը և Արկադի Մուրադյանը:
Խոցասուսերակիր աղջիկների մրցապայքարում 1-ին տեղը գրավել է Էմմա Պողոսովան, 2-րդ տեղը զբաղեցրել է Սվետլանա Նազարյանը, իսկ 3-րդ տեղը կիսել են Նաիրա Համազասպյանը և Մարինե Հակոբյանը:
Մեծահասակների այս առաջնությանը մասնակցում էին ընդհանուր առմամբ 115 մարզիկներ՝ Երևանից, Գյումրիից, Վանաձորից և Բյուրեղավանից: