«Ռազմական փոխօգնությունը վաղուց կա». Գագիկ Ջհանգիրյան
«Ռազմական փոխօգնությունը վաղուց կա, առաջին իսկ օրվանից: Փոխօգնության պայմանագիրն ուղղակի այդ փաստը, այսպես ասած, հրապարակայնացնելու խնդիր է լուծելու, ոչ թե պայմանագիր չկա, օգնություն չի կատավում»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք չի՞ ուշանում Արցախի հետ ռազմական փոխօգնության պայմանագրի կնքումը:
Ըստ նրա` օգնությունն առաջին իսկ օրվանից իրականացվում է. «Դա ավելի շատ դիվանագիտական քայլ է: Ես այդպես եմ դիտում, ոչ ավելին»:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 2-ին Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել էր համագործակցել Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարության հետ և աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դեռ շարունակում է մշակել պայմանագիրը: