Տիգրան Խաչատրյանը դիրքեր ընդհանրապես չի բարձրացել. shamshyan.com
Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած ապրիլյան հայտնի դեպքերից հետո մեծ թվով երկրապահներ ու կամավորականներ իրենց պարտքը համարեցին լինել առաջնագծում` առյուծ Հայ զինվորի կողքին:
Օրեր առաջ կամավորականների հետ Արցախ էր ժամանել նաև Սյունիքի Մեծն մարզպետ Սուրեն Խաչատրյանն ու նրա որդին` բազմաթիվ քրեական պատմություններով հարուստ Տիգրան Խաչատրյանը, ով Ստեփանակերտի N զորամասի բակում հպարտանում ու ասում էր. «Ինչքան պետք է` կմնամ կռվող տղերքի կողքին` խրամատներում»:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Տ. Խաչատրյանը դիրքեր ընդհանրապես չի բարձրացել, խրամատում չի եղել և Ստեփանակերտից վերադարձել է հայրական օջախ` Գորիս:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: