Բաժիններ՝

Աշխատող մայրերն ունեն ավելի հաջողակ և հոգատար երեխաներ. Հարվարդի բիզնես դպրոցի ուսումնասիրություններ

Համաձայն Հարվարդի բիզնես դպրոցի հունիսի 19-ին հրապարակած աշխատանքային թղթի (pdf), աշխատող մայրիկների դուստրերն ավելի հավանական է, որ աշխատողներ կլինեն, կզբաղեցնեն վերահսկողական պաշտոններ և ավելի շատ գումար կվաստակեն, քան այն կանանց դուստրերը, ովքեր չեն աշխատում տնից դուրս: Հետազոտողները գտել են նաև վիճակագրորեն նշանակալի ազդեցություն աշխատող կանանց որդիների վրա, ովքեր ավելի շատ ժամանակ են անցկացնում ընտանիքի հետ և, ի տարբերություն տնային տնտեսուհիներ որդիների, կատարում են զանազան տնային աշխատանքներ:

Վերլուծելով երկու տասնյակ երկրների տվյալները, հետազոտողները եզրակացրել են, որ աշխատող մայրերի դուստրերը 4.5%-ով ավելի հավանական է, որ հետագայում աշխատանք կունենան, քան միայն տնային աշխատանքներ կատարող կանանց դուստրերը:

«Աշխատող մայրերն իրենց երեխաների համար այնպիսի միջավայր են ստեղծում, որտեղ փոքրիկները կարողանում են կողմնորոշվել, թե ինչպիսի աշխատանքն է նպատակահարմար տղաների համար, ինչպիսի աշխատանքը` աղջիկների»,- ասել է Հարվարդի բիզնես դպրոցի պրոֆեսոր և ուսումնասիրության առաջատար հեղինակ Քեյթլին Մքգինը (Kathleen McGinn):

Հետազոտությունները ցույց են տվել, որ աշխատող կանանց դուստրերի 33 տոկոսը ապագայում կզբաղեցնեն վերահսկողական պաշտոններ, իսկ միայն տանն աշխատող կանանց դուստրերի ընդամենը 25 տոկոսին կվիճակվի կատարել նման աշխատանքներ:

Հետազոտության մասնակիցներին տեսաբանները հարց են ուղղել, թե արդյոք մանկության տարիներին նրանց մայրերը երբևէ ծախսել են մեկ տարի և ավելի լիարժեք կամ կես դրույք աշխատանքի վրա: Հարցի պատասխանները նպաստել են արդյունքները բազում անգամներ ստուգելուն:

Մքգինն ասում է, որ աշխատող մայրերի էֆեկտն ավելի վառ արտահայտվում է այնպիսի երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ-ը կամ Մեծ Բրիտանիան: Հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ ԱՄՆ-ում աշխատող կանանց դուստրերի եկամուտը 5200 դոլարով ավելի մեծ է` գենդերային վերահսկողության պատճառով տանը մնացած կանանց դուստրերի եկամուտից:

«Երբ Դուք գնում եք աշխատանքի, Դուք օգնում եք Ձեր երեխաներին հասկանալ, որ նրանց համար կան շատ հնարավորություններ»,- ահա այսպիսի ուղերձ է հղում Քեյթլին Մքգինը կանանց, որոնց աշխատանքը դրական ազդեցություն կարող է թողնել երեխաների ապագայի վրա:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս