Մայակովսկի-Ձորաղբյուր ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից. կա զոհ

Ապրիլի 17-ին, ժամը 22.15-ին տեղեկություն է ստացվել, որ Մայակովսի-Ձորաղբյուր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մայակովսի-Ձորաղբյուր ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Mitsubishi Pajero io» մակնիշի 26 UU 942 պ/հ (վարորդ` 1975 թ. ծնված Կ. Ա.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները ավտոմեքենաից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել վարորդի դին, հոսանքազրել են ավտոմեքենան:

Տեսանյութեր

Լրահոս