«Չկան երաշխիքներ, որ «Ռեալը» կհաղթի Չեմպիոնների լիգան կամ Պրիմերան». Զինեդին Զիդան
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կիսվել է մտքերով «Խետաֆեի» հետ անցկացրած խաղի ավարտից հետո (5:1):
«Մենք ֆուտբոլիստների հետ մեր աշխատանքն ենք կատարում: Տվյալ պահին «Ռեալը» հետ է մնում «Բարսելոնայից» 1 միավորով: Բայց ամենակարևորն այն է, որ մենք կատարում ենք մեր աշխատանքը:
«Ռեալը» դեռ ոչինչ չի հաղթել: Դա անելու համար անհրաժեշտ է շարունակել աշխտաանքը: Չկան երաշխիքներ, որ «Ռեալը» կհաղթի Չեմպիոնների լիգան կամ Պրիմերան: Բայց մենք մինչև վերջ կռիվ կտանք:
«Ռեալը» հետ է մնում «Բարսելոնայից» ընդամենը 1 միավորով: Դա ինչ-որ բան նշանակում է: Պետք է շարունակել հաղթարշավը չորեքշաբթի: Մեզ սպասվում է ևս մեկ բարդ խաղ` ուժեղ հակառակորդի հետ:
«Ռեալը» թիմ է և մենք բոլորս մեկ նավակի մեջ ենք»,- ասել է ֆրանսիացին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը